ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ, որի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։
Պարբերականը նշում է, որ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։
Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։
[46b8507fffa186bfb634dc5c574e637c.png]
Նմանատիպ հոդվածներ
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
Լիբանանյան «Հըզբոլլահ»-ը ռուսական հականավային հրթիռներ ունի․ Reuters
Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման տրամադրության տակ կան ռուսական հականավային հրթիռներ, որոնք կարող են կիրառվել Միջերկրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Oդային աննախադեպ ռմբակոծություն». տեսախցիկը ֆիքսել է Իսրայելի կողմից հարվածների պահը
Ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի վերջին հարվածների ժամանակ: Այս մասին հաղորդում է...