ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այս կառավարության և նրա առաջնորդների կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչությունը։ Այս մասին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Հազեմ Քասեմը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սիոնիստական օկուպացիայի (Իսրայել) այսպես կոչված ժառանգության նախարարի հայտարարություններն այն մասին, որ Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելը քննարկվող տարբերակներից մեկն է, արտացոլում է աննախադեպ հանցավոր ահաբեկչությունը, որը կիրառվում է ընդդեմ մեր պաղեստինցի ժողովրդի այս ֆաշիստական կառավարության և նրա առաջնորդների կողմից», - ասված է Քասեմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ նման հայտարարությունները բխում են Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին ԱՄՆ-ի լիակատար աջակցությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Kol Berama ռադիոկայանի եթերում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե պետք է արդյոք միջուկային հարված հասցնել պաղեստինյան անկլավի վրա, Էլիյահուն նշել է, որ «դա հնարավոր տարբերակներից մեկն է»: Ավելի ուշ նախարարը նշել է, որ «ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին պնդումը փոխաբերական է»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելու հնարավորության մասին Երուսաղեմի եւ հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունները:
Նշենք, որ վարչապետ Նեթանյահուն նաև կառավարության նիստերից անժամանակ հեռացրել է Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուին։
Նմանատիպ հոդվածներ
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian Times...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՑԱԽԱԼ-ը մուտք է գործել Գազայի հատվածի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելներ
Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հայտնաբերել են ստորգետնյա թունելների մուտքեր։ Այս մասին «X» սոցիալական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Oդային աննախադեպ ռմբակոծություն». տեսախցիկը ֆիքսել է Իսրայելի կողմից հարվածների պահը
Ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի վերջին հարվածների ժամանակ: Այս մասին հաղորդում է...