Նվազել է արդյոք արտերկրում ռուսական ռազմատեխնիկայի պահանջարկը

Արտերկրում ռուսական ռազմական տեխնիկայի պահանջարկը չի նվազում՝ չնայած պատժամիջոցներին և ՌԴ-ի վարկաբեկման փորձերին, զենքի պատվերների պորտֆելը, վերջին տարիներին նույնպես, պահպանվում է 50-55 մլրդ դոլարի կայուն մակարդակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:


«Ռազմական նշանակության արտադրանքի արտահանումն իրականացվել է առաքումների ժամանակացույցին և օտարերկրյա գործընկերների հետ պայմանավորվածություններին համապատասխան։ Ընդհանուր առմամբ, չնայած մեր գործընկերների վրա ճնշում գործադրելու և Ռուսաստանին վարկաբեկելու փորձերին, ռուսական ռազմական նշանակության արտադրանքի պահանջարկը չի նվազում։ Եվ մենք վստահ ենք, որ այս տարվա արտահանման խնդիրները կկատարվեն», - ասել է նա։ 


Նրա խոսքով՝ Ռուսաստանի զենքի պատվերների պորտֆելը վերջին տարիներին պահպանվում է կայուն բարձր մակարդակի վրա՝ 50-55 մլրդ դոլար։  Դրա փոքր տատանումները, Շուգաևի խոսքով, կապված են գործընկերների հետ աշխատանքի դինամիկայի հետ։ 

Քաղաքականություն