Ֆինլանդիան դարձել է բալիստիկ հրթիռներ խոցող իսրայելական ՀՕՊ համակարգի առաջին գնորդը

Իսրայելը շուրջ 317 մլն եվրոյի պայմանագիր է ստորագրել Ֆինլանդիային «David's Sling» հեռահար ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին: Ակնկալվում է, որ այն երկիր կմատակարարվի մինչև 2030 թվական։ Ֆինլանդիա դարձել է առաջին արտասահմանյան երկիրը, որը գնում է այդ համալիրը

«David's Sling»- ի գնման պլանների մասին Ֆինլանդիան հայտարարել Էր ՆԱՏՕ-ին ադամակացության հայտ ներկայացնելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի գարնանը։ Այս կայանքները, որոնք տեղադրվելու են երկրում, փոփոխվում են այնպես, որ դրանք ինտեգրվեն զորքերի կառավարման ընդհանուր ազգային համակարգին:

Համալիրն ունակ է բալիստիկ, թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր որսալ մինչեւ 300 կմ հեռավորության վրա:

Այն մշակում է Rafael Advanced Defense Systems ընկերությունը՝ Իսրայելի Պաշտպանության նախարարության եւ ամերիկյան ռազմարդյունաբերական Raytheon ընկերության հետ համատեղ: 

Ֆինլանդիան հայտարարել է, որ կատարելագործելու է իր զինված ուժերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Հայտնի է, որ այժմ երկրի սպառազինության մեջ են գտնվում Նորվեգական «NASAMS 2» համակարգերը: Ֆինլանդիան ունի նաեւ «Բուկ-Մ1» համալիրների վրա, որոնք մատակարարվել էին Ռուսաստանից՝ պարտքի մարման դիմաց:


Քաղաքականություն