Պետք է օպերատիվ արձագանքել հրետանու կարիքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների բոլոր հարցումներին. Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիայի Սենատը կոչ է անում հնարավորինս արագ ուսումնասիրել «Կեսար» ինքնագնաց հրետանային կայանքի մատակարարումները Հայաստան, որպեսզի չկրկնվեն Ուկրաինայում թույլ տված սխալները և չհետաձվգեն անհրաժեշտ տեխնիկայի մատակարարումները: Խոսքը՝ պաշտպանական տեխնիկայի փոխարեն հարձակողական զինտեխնիկայի մատակարարումների մասին է:
Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի զեկույցում, որը հրապարակվել է 2024 թվականի ֆինանսական օրինագծի շրջանակներում ։
«Մենք պետք է օպերատիվ արձագանքենք հրետանու կարիքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների բոլոր հարցումներին», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ «Բաստիոն» տեսակի 24 զրահամեքենա է առաքվել Հայաստան, որոնց պետք է միանան նույն տեսակի ևս 26 զրահամեքենաներ, որոնք ներկայումս արտադրվում են։
Նշվում է նաև, որ Հայաստանը երեք GM200 ռադարների պատվեր է ստորագրել, և խոսվում է MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։