ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում THAAD և Patriot համալիրներ կտեղակայի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արեւելքում տեղակայել THAAD հակահրթիռային համալիրի մարտկոց և լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ:
Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ամերիկացի զինվորականների լրացուցիչ ստորաբաժանումները պատրաստ են տարածաշրջան ուղարկել «չնախատեսված հանգամանքների» դեպքում:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն ՝ այդ քայլերը պատասխան են Իրանի և նրա «խամաճիկային ուժերի» կողմից Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին սրման դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Միջերկրական ծովի արևելյան մաս էր տեղափոխել «Դուայթ Էյզենհաուեր» և «Ջերալդ Ֆորդ» ավիակիրները: Պենտագոնի հայտարարության համաձայն՝ դա արվել է Իսրայելի դեմ թշնամական գործողությունները զսպելու համար: