Կգործի ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր բանաձև․ նախարարը մանրամասնել է
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Այդ մասին ԱԺ-ում ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախ՝ կվերանա նվազագույն կենսաթոշակը, որն այժմ կազմում է 36 հազար դրամ։ Բացի այդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները կհավասարեցվեն հետագա տարիների հետ (այժմ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում է 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ):
«Այլևս մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը: Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը»,- ասաց նախարարը և հավելեց․
«Բացի դրանից՝ մենք ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար ԱԺ-ի աջակցության փոփոխություն կատարեցինք օրենքում, և ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը, որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը: Այսինքն՝ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների՝ արժեք ստեղծելու ունակությունը դեռ կա, ապա նրանք կշարունակեն աշխատաշուկայում ակտիվ մնալ»։
Նախրար Նարեկ Մկրտչյանը ընդգծեց, որ կգործի կենսաթոշակի տարիքի՝ առնվազն 1 տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմ։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: Ընկերութ...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Որն է Երևանում ստեղծված խցանումների պատճառը․ ինչ իրավիճակ է Սարալանջի պողոտայում
Վաղ առավոտից Auroranews-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածը ե...