Ինչ մեկնաբանություն է տվել Գերմանիայի դեսպանատունը ԱԳ նախարարի՝ Երևան և Բաքու մեկնելուց առաջ
Նոյեմբերի 3-4-ը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կայցելի Երևան և Բաքու: Նախարարի այցերի կապակցությամբ լրացուցիչ մանրամասներ իմանալու նպատակով ադրբեջանական լրատվամիջոցները դիմել են Բաքվում գերմանական դեսպանատանը։
Նշվում է, որ սա Գերմանիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան և Ադրբեջան, երկրորդը՝ Հարավային Կովկաս 2023 թվականի գարնանը Վրաստան կատարած այցից հետո։
«Գերմանիան ձգտում է կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման ու Եվրոպական միության հետ սերտ հարաբերությունների:
Նպատակը հանդիսանում է բանակցությունների միջոցով համապարփակ խաղաղ կարգավորումը, որ հայերը և ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղության ու անվտանգության մեջ իրենց պետական սահմաններում»,- հայտնել են Գերմանիայի դեսպանատնից։
Դեսպանատնից նշում են․ «Այդ նպատակով աջակցում ենք եռակողմ բանակցությունների արագ վերսկսմանը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և աջակցում ենք ցանկացած հարաբերություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղությանը և կայունությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...