ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո։ Փոխանցում է Инфотека 24-ը:

 

Նա առանց կապի է իր ընտանիքի և մնացած արտաքին աշխարհի հետ:

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։

 

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

 

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։