Հայ վարորդները գիշերել են սահմանին․ իրավիճակը Ագարակի անցակետում
Արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին ստիպում են, որ սահմանին բաքերը լիցքավորեն մի քանի անգամ բարձր գնով՝ չնայած Իրանում վառելիքի ցածր գնին։
Իրանական մաքսատանը արտասահմանյան համարանիշներով բեռնատարների համար դիզվառելիքի գների կտրուկ բարձրացումը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար:
Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Բայց վերջին օրերին մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է։
Վարորդներից մեկը պատմել է, որ եթե Իրանի տարածքում դիզվառելիք են գնում` 20 լիտրանոց տարայի դիմաց վճարելով 2 հազար դրամ, ապա իրանական մաքսատան լցակայանում վերջին օրերին վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (դեռ վերջերս 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնատարի բաքի միջին ծավալը շուրջ 500 լիտր է:
Իրավիճակը ստիպել է, որ հայ վարորդները մի քանի օր անցկացնեն սահմանին՝ ակնկալելով, որ հարցն ինչ–որ լուծում կստանա։ Սահմանին ավելի քան 100 բեռնատար է կուտակված եղել։
Մեկ այլ վարորդ հայտնեց, որ վերադարձել է Հայաստան՝ բեռնատարը ստիպված թողնելով իրանական ավտոկայանատեղիում։ Նա սահմանին անցկացրել է 8 օր, բայց մեծ հերթի պատճառով որոշել է տուն վերադառնալ։
Տղամարդը նշել է, որ չգիտի սահմանին կուտակված հայկական բեռնատարների թիվը, քանի որ միմյանցից 25 կմ հեռավորության վրա գտնվող երկու կայանատեղի կա: Դրանցից մեկում, ըստ էլեկտրոնային հերթի, նրանից առաջ ավելի քան 430 բեռնատար է եղել։
«Դեռ 2 տարի առաջ կողմերը պայմանավորվել էին, որ մաքսատանը վառելիքի արժեքը կայուն կլինի՝ 6 հազար դրամ մեկ «կանեստրի» համար։ Հետո գինը բարձրացավ, սկզբում` մինչև 7700-7800, իսկ հիմա՝ մինչև 9300-9700, ընդհուպ մինչև 10 հազար դրամ՝ կախված բեռից», - ասել է զրուցակիցը՝ նշելով, որ մաքսատան աշխատակիցներին չի բավարարում նույնիսկ բաքի վրա նշված տարողունակության գործարանային տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հոգևոր առաջնորդը կոմայի մեջ է. ԶԼՄ-ներ
Արտասահմանյան մի շարք աղբյուրներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի...
Բողոքի ակցիա Երևանում
Պատերազմի դեմ այսօր բողոքի ակցիա են անցկացվել նաև Երևանում, Վիլնյուսում, Լիսաբոնում և այլ քաղաքներում: Մինչ այդ հաղ...
Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել
Եգիպտոսում (Կարմիր ծովում) զբոսանավ է խորտակվել, որում եղել է 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։ Զբոսաշրջիկներից...
Փրկարարները խցանումից դուրս են բերել 103 տրանսպորտային միջոց
ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգ...