Ուկրաինայից ասում են՝ «Օրեշնիկ» գոյություն չունի. ՌԴ-ն պատասխանել է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերն այն մասին, որ «Օրեշնիկ» գոյություն չունի: Այս մասին գրում է Rbc.ru-ն:
«Միգուցե սկզբում կողմնորոշվեն՝ գոյություն ունի՞ արդյոք Յուժմաշ գործարանը»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Այն մասին, որ «Օրեշնիկ» հրթիռ գոյություն չունի, Պոդոլյակն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին իր տեսաուղերձում առաջին անգամ խոսել է «Օրեշնիկ»-ի մասին: Նա նշել է, որ հրթիռը կիրառվել է Դնեպրի օբյեկտին պատասխան հարվածի համար այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը հարվածներ է հասցրել Արևմտյան ATACMS և Storm Shadow հրթիռներով Բրյանսկի և Կուրսկի շրջաններում:
Նմանատիպ հոդվածներ
«Դա ճիշտ չէ». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի հաջորդ տարի պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությ...
Որքան վատ, այնքան լավ նրա համար. Վոլոդին
Արևմուտքի երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ Ռուսաստանն իրեն կպաշտպանի։ Այս մասին Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հար...
«Ուկրաինան զենքի փորձարկման փորձադաշտ չէ». Զելենսկի
Թշնամին մեկ շաբաթում Ուկրաինայի տարածքով ավելի քան 800 կառավարվող ավիառումբ է արձակել։ Ուկրաինան ինքնիշխան և անկախ պետու...
«Այ դա դժվար էր պատկերացնել». Պեսկով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի հետ երկխոսությունը հասցրել է զրոյի, դա ցույց է տալիս նրա քաղաքական անհեռատեսությունը։...