Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատասխան են տալու Ուկրաինային օգնելու համար. Ուլյանով
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատասխանատվություն են կրելու, որ օգնել են Ուկրաինային՝ հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Al Mayadeen-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Փարիզի և Լոնդոնի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց քաղաքացիները չեն ցանկանում մասնակցել լայնամասշտաբ կամ միջուկային պատերազմի։
«Բայց եթե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իսկապես որոշեն օգնել Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության դեմ բարձր ճշգրտության հրթիռներ կիրառելու հարցում, նրանք անպայման կվճարեն դրա համար», - ասել է Ուլյանովը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն է «հրթիռային հարձակումներ կազմակերպում Ռուսաստանի վրա», քանի որ ուկրաինացիները չեն կարող վերահսկել այդ տեսակի հրթիռները։
«Այն, ինչ արել է Սպիտակ տունը, շատ վտանգավոր է, և ով էլ կայացրել է այս որոշումը, լիովին գիտակցում է դրա բացասական հետևանքները», - հավելել է մշտական ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ի լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Փարիզի համար «կարմիր գծեր» չկան Ուկրաինային աջակցելու հարցում և հաստատել է, որ դա վերաբերում է նաև Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...