Ռուսաստանը չի ընդունում այդ գաղափարը. Պուտինը նոր օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է «Childfree» (երեխաներ չունենալու գիտակցված որոշում) գաղափարախոսության քարոզչությունը։
Օրենքի խախտումը ենթադրում է տուգանքներ՝ ֆիզիկական անձանց համար՝ մինչև 4 հազար դոլար, պաշտոնատար անձանց համար՝ մինչև 8 հազար դոլար, իրավաբանական անձանց համար՝ մինչև 50 հազար դոլար։ Անչափահասների շրջանում «քարոզչության» դեպքում տուգանքները կրկնապատկվում են.
Եթե քարոզչությունը տարածվի լրատվամիջոցներով կամ ինտերնետով, ֆիզիկական անձանց համար տուգանքները կկազմեն մինչև 2 հազար դոլար, պաշտոնյաների համար՝ մինչև 4 հազար դոլար, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 40 հազար դոլար։
Օտարերկրացիներին սպառնում է տուգանք մինչև 1 հազար դոլարի չափով կամ կալանք՝ մինչև 15 օր, որին հաջորդում է արտաքսումը Ռուսաստանից։ Օրենքով կարգելվի նաև ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլատրված է սեռափոխությունը։