«Դա ճիշտ չէ». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի հաջորդ տարի պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությունները, իսկ հունվարին պետք է հասկանալի լինեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմն ավարտելու առաջարկները: Այս մասին գրում է Pravda.com.ua-ն:
«Մենք բաց ենք աֆրիկյան երկրների, Ասիայի, Արաբական պետությունների առաջնորդների առաջ։ Նրանց առաջարկները մենք պատրաստ ենք տեսնել։ Ես նաև ցանկանում եմ տեսնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի առաջարկները։ Ես կարծում եմ, որ մենք այդ առաջարկները կտեսնենք արդեն հունվարին։ Եվ ես կարծում եմ, որ մենք կունենանք ծրագիր՝ այս պատերազմն ավարտելու համար»,-ասել է Զելենսկին։
Նա նաև հավելել է, որ չէր ցանկանա, որ ռուսական կողմից եկող ապատեղեկատվությունն ազդի մարդկանց վրա, թե Ուկրաինան ունի միայն իր ծրագիրը և չի ցանկանում լսել այլ գործընկերների այլ մայրցամաքներից։
«Դա ճիշտ չէ»,-ասել է Զելենսկին:
Նա նաև նշել է, որ Թրամփի հետ իր հանդիպումը կախված է շատ բաներից, մասնավորապես դրա անցկացման լեգիտիմությունից, միևնույն ժամանակ նախապատրաստական հանդիպումները հնարավոր են մինչև երդմնակալությունը:
«Ես չգիտեմ, թե երբ կլինեն հանդիպումները, ես տվյալներ չունեմ, թիմերն աշխատում են», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայից ասում են՝ «Օրեշնիկ» գոյություն չունի. ՌԴ-ն պատասխանել է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պ...
Որքան վատ, այնքան լավ նրա համար. Վոլոդին
Արևմուտքի երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ Ռուսաստանն իրեն կպաշտպանի։ Այս մասին Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հար...
«Անհետևանք չի մնա». Մեդվեդև
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմի մեջ են մտել նրանց հրթիռները Կուրսկի և Բրյանսկի շրջանների...
«Ուկրաինան զենքի փորձարկման փորձադաշտ չէ». Զելենսկի
Թշնամին մեկ շաբաթում Ուկրաինայի տարածքով ավելի քան 800 կառավարվող ավիառումբ է արձակել։ Ուկրաինան ինքնիշխան և անկախ պետու...