Չենք բացառում օգնության ոչ մի տարբերակ, այդ թվում՝ Ուկրաինային զորքեր ուղարկելը. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ի լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Փարիզի համար «կարմիր գծեր» չկան Ուկրաինային աջակցելու հարցում և հաստատել է, որ դա վերաբերում է նաև Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներին։
Ժան-Նոել Բարոն նշել է, որ Ուկրաինան պաշտպանական նկատառումներով կարող է օգտագործել ֆրանսիական հեռահար զենքեր` Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ: Սակայն նախարարը չի մանրամասնել, արդյոք դրանք կիրառվել են, թե ոչ:
Բարոն նշել է, որ արևմտյան գործընկերները չպետք է որևէ սահմանափակում դնեն Ուկրաինային աջակցելու հարցում։
«Իհարկե, եթե մենք ցանկանում ենք ավելին անել, ապա ստիպված կլինենք ավելի շատ ծախսել, և ես կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք այս նոր մարտահրավերներին»,- հավելել է նա։
Հարցին, թե դա նշանակում է, որ Ֆրանսիան նույնիսկ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ներգրավել իր զորքերը, Բարրոն պատասխանել է, որ Փարիզը «չի բացառում որևէ սցենար»: Հիշեցնենք, որ այս դիրքորոշումը տարեսկզբին հնչեցրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Բարրոն նաև ասել է, որ Փարիզը «բաց» է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին միանալու, ավելի կոնկրետ հրավեր տալու գաղափարի համար։ «Մենք բաց ենք հրավերը տրամադրելու համար, և գործընկերներին ու դաշնակիցներին էլ, աշխատում ենք մոտեցնել մեր դիրքորոշմանը», - մեջբերել է BBC-ն նրա խոսքերը: