Անընդհատ զգուշացնում ենք գլոբալ պատերազմի վտանգի մասին․ Ֆիդան
Ուկրաինական հակամարտությունը դարձել է գլոբալ՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից Կիևին զենք մատակարարելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հայտարարություն է արել հատուկ ռազմական գործողության առաջընթացի և նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին։
«Մենք անընդհատ զգուշացնում ենք գլոբալ պատերազմի վտանգի մասին, որի մասին խոսել է Պուտինը: Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը և Գազայի պատերազմը գնալով խորացնում են խզվածքները՝ միավորելով որոշակի խաղացողների, ուժեղացնելով բևեռացումը»,- ասել է Ֆիդանը։
«Ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն ի սկզբանե զենք ուղարկեց Ուկրաինա, իսկ ավելի ուշ՝ Եվրոպա, ստեղծվեց մի իրավիճակ, երբ նրանք բացահայտորեն դարձան հակամարտության կողմ․ լայն իմաստով սա կարելի է բնութագրել որպես գլոբալ պատերազմ»,- ասել է նախարարը։
Խոսելով միջուկային պատերազմ սկսելու վտանգի մասին՝ Ֆիդանը նշել է, որ «դա կատակ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներու...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...
Քյարամյանը հարցաքննվել է․ ինչ է հայտնի․ «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...