Ռուսական զորքերի «Юг» խմբի հրամանատարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Ռուսական զորքերի «Юг» խմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Գենադի Անաշկինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում են ռազմական թղթակիցներն ու բլոգերները։
Պաշտոնանկության պատճառը եղել է «ապատեղեկատվությունը և ապակողմնորոշիչ հրամանը»։ Rybar տելեգրամյան ալիքի հեղինակը պնդում է, որ «Юг» խմբի հրամանատարի փոփոխությունը հյուսիսային ուղղությամբ խնդիրների հետևանք է։ Մասնավորապես Սևերսկի ուղղությամբ, Անակշինը չի ցանկացել բարձրագույն հրամանատարությանը զեկուցել իրավիճակի իրական դրության մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել Անաշկինի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը
Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկ...
Դամասկոսն ընկավ. փաստացի էլ չկա նախկին Սիրիան
Զինված ահաբեկչական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բանտը և ազատ են արձակել բո...
Ռուսաստանը ռազմական տեխնիկան պատրաստվում է դուրս բերել Սիրիայից
Ռուսական ռազմական հրամանատարությունը տեխնիկան նախապատրաստում է Լաթաքիայի «Հմեյմիմ» օդանավակայանից դուրս բերելու համար, գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է այս պահի դրությամբ կատարվում Սիրիայում
Այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել ե...