Երկար տարիներ վարվող քաղաքականության հետևանքով սպիտակ գենոցիդ ենք անում․ Բաբայան
Ոչ մի բարեփոխում չկա, չեն էլ հասկանում ինչ անեն: Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով բանակում տեղի ունեցող փոփոխություններին:
Անդրադառնալով զենքերի ձեռքբերմանը՝ Բաբայանն ասել է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսի խնդիր․ ֆրանսիական հրետանու համար օրինակ 6 հոգի մարդ պետք է աշխատեն:
«Նիկոկ Փաշինյանն առաջին պատասխանատուն է: Ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում, ինքն է այդ քաղաքականությունը վարել: Ոչ մեկը չի ասում, որ նա մեղավոր չէ»,- ասել է նա:
«Երկար տարիներ վարվող քաղաքականության հետևանքով սպիտակ գենոցիդ ենք անում, երիտասարդները թողնում լքում են երկիրը, որովհետև 18 տարեկան երեխան այսօր տանել մի ամիս պարապելուց հետո տանել առաջին գիծ, զոհաբերել, սխալ եմ համարում: Վաղուց առաջարկել եմ, որ պետք է դարձնել մի տարի, երիտասարդը մեկ տարի ծառայի, պետությունն օրենք ունենա, որ նրան ոչ ոք իրավունք չունի առաջին գիծ տանելու»,- նշել է Բաբայանը:
Բաբայանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկություններին, և նշել․ «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներու...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...
Քյարամյանը հարցաքննվել է․ ինչ է հայտնի․ «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...