Ինչ փաստաթուղթ են ստորագրել Բաքվում 200 երկրներ․ Հնդկաստանը դեմ է
200 երկիր Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովում փաստաթուղթ է ստորագրել, որով հարուստ երկրները տարեկան 300 մլրդ դոլար են հատկացնում աղքատ պետություններին կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Հնդկաստանը դեմ է արտահայտվել պայմանավորվածություններին:
«Գումարը, որն առաջարկվում է հավաքել, ահավոր փոքր է։ Դա չնչին գումար է։ Այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան տեսողական պատրանք: Մեր կարծիքով՝ դա չի օգնի մասշտաբային խնդրի լուծմանը, որին մենք բոլորս բախվել ենք»,— ասել Է Հնդկաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլա Նանդանը։
Քենիայի Power Shift Africa վերլուծական կենտրոնի տնօրեն Մոհամեդ Ադոուն COP29-ն անվանել է «աղետ զարգացող աշխարհի համար»:
«Դա դավաճանություն է մարդկանց և մոլորակի կողմից հարուստ երկրների կողմից, որոնք պնդում են, որ լուրջ են վերաբերվում կլիմայի փոփոխությանը»,- ասել է նա:
134 զարգացող երկրներից բաղկացած խումբը պահանջել է, որ զարգացած երկրները տարեկան 500 մլրդ դոլար հատկացնեն։
AFP-ն գրում է, որ գործարքը համաձայնեցվել է երկու շաբաթ տևած քաոսային սակարկություններից և անքուն գիշերներից հետո։ Դիվանագետները վերջնական ձևակերպումները վերանայել են գործարքից մի քանի ժամ առաջ։ Զարգացող երկրները լքել են հանդիպումները և սպառնացել հեռանալ, եթե հարուստ պետությունները չհամաձայնեն ավելի շատ միջոցներ վճարել: Չնայած զարգացող երկրները պնդում էին, որ ավելի լավ է ոչ մի գործարք, քան վատ գործարք, նրանք ի վերջո չխոչընդոտեցին համաձայնության գալուն:
ԱՄՆ-ը և Եվրամիությունը ցանկանում էին, որ իրենց ներդրումն ունենան նոր հարուստ զարգացող տնտեսությունները, ինչպիսին Չինաստանն է: Պեկինն այժմ ֆինանսավորում է տրամադրում իր պայմաններով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շար...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։ Նա գրել է, որ Թ...