Մի քանի երկրների բանկեր դադարել են սպասարկել UnionPay քարտերը
ԱՄԷ-ի և Թուրքիայի բանկերը դադարել են սպասարկել Գազպրոմբանկի կողմից թողարկված չինական UnionPay համակարգի ռուսական քարտերը։
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ այս ծառայությունը դադարեցվել է նաև Թայլանդում, Հունգարիայում, Ղազախստանում, Վիետնամում, Չինաստանում և Կատարում:
«Քարտից օգտվելու փորձի ժամանակ էմիրաթների վարկային կազմակերպությունների բանկոմատները էկրանին տեխնիկական սխալի մասին ծանուցում են բերում։ Օգտատերերին ասում են, որ քարտն ակտիվ չէ կամ արգելափակված է, և առաջարկում են կապ հաստատել իրենց բանկի աջակցության բաժնի հետ»,-հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ծառայության մերժումը վերաբերում է ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական քարտերին: Քարտերը սպասարկելուց հրաժարվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր թուրքական բանկերը, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ ֆինանսական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 21-ին հայտարարել էր հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Այս անգամ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Գազպրոմբանկը։ Դա խնդիրներ է առաջացրել նաև ԵՄ մի շարք երկրների համար, որոնք այդ կերպ վճարում էին ռուսական գազի մատակարարումների դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝Զինծառայողները Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ օկուպացված Բերձորում այսօր տեղի ունեցած երկրաշարժից
Համացանցում կադրեր են հրապարակվել օկուպացված Բերձորում այսօր տեղի ունեցած երկրաշարժից: Այսօր ավելի վաղ հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...
Բազմազավակ ընտանիքը որոշել է 15-րդ երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունով
Ռուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքից բազմազավակ ընտանիքը ցանկանում է իր 15-րդ երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անուն...