Տիեզերքից հզորագույն հարված է հասել Երկիր
Բրիտանացի աստղագետները գրանցել են պատմության մեջ ամենահզոր հարվածային ալիքներից մեկը, որը երբևէ Երկիր է հասել տիեզերքի խորքերից։ Այն առաջացել է գալակտիկաներից մեկի՝ իր չորս հարեւանների հետ բախման հետեւանքով: Այս մասին հայտնում է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը՝ ներկայացնելով հետազոտություն։
Բախումը տեղի է ունեցել Ստեֆանի կվինտետ կոչվող գալակտիկաների խմբում, որը գտնվում է Երկրից 290 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Ըստ աստղագետների՝ գալակտիկաներից մեկը՝ NGC 7318b-ը, ժամում 3,2 միլիոն կիլոմետր արագությամբ բախվել է չորս այլ գալակտիկաների և ստեղծել չափազանց հզոր հարվածային ճակատ, որը նման է «ռեակտիվ կործանիչի ձայնային հարվածին»:
Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի աստղաֆիզիկոս Մարինա Առնաուդովանն նշել է, որ սա, ըստ էության, հսկայական միջգալակտիկական բեկորային դաշտ է։
Նա տեղի ունեցածն անվանել է հազվագյուտ հնարավորություն մարդկության համար՝ տեսնելու բախվող գալակտիկաների բարդ համադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի հունիսի 27-իցԵրևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քր...
19:00 Լուրերը մեկ տողով. Շրջափակված նավեր, Ուկրաինայի նոր ռազմավարությունը և սպասվող տեղումները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անկայուն եղանակ՝ կարճատև անձրևներով ո...
Հայտնի է Միխայիլ Կրգուին սպանող անձի ինքնությունը
Ռուսական մամուլում և սոցցանցային էջերում տարածվել է Դիմիտրի Վեսելովի լուսանկարը: «Վեսել» մականունով հայտնի Վեսելովը մեղա...
19:00 Լուրերը մեկ տողով. Մոսկվայի կոշտ ուղերձը Երևանին, Ուկրաինայի պատերազմը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավիթ Ղազինյանի երկամսյա կալանքը որակել է...