«Ջոն պատրաստվում է դա անել մինչև հունվարի 20-ը»․ ԱՄՆ-ից ահազանգում են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել Է ռազմական վերլուծաբան և ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիտերը:
«Կամալա Հարիսը մեկ տարվա ընթացքում մեզ ներքաշելու էր Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ։ Իսկ Ջոն պատրաստվում է դա անել մինչև 2025 թվականի հունվարի 20-ը», - գրել է նա։
Փորձագետի խոսքով՝ ամերիկացի ժողովուրդն ընտրություններում ապացուցել է, որ դեմ է պատերազմին, սակայն Բայդենն անտեսում է մարդկանց կարծիքը՝ սրելով հակամարտությունն Ուկրաինայում:
«Նա կդառնա մեր մահվան պատճառը», — եզրափակել է Ռիտերը:
Ավելի վաղ New York Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար խոցման ամերիկյան հրթիռների օգտագործումը՝ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել, սակայն երկրի ղեկավարության մեջ չկան «խելագարներ», որոնք ձգտեն դրան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շար...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։ Նա գրել է, որ Թ...