Շոյգուն ասել է՝ քանի զոհ և վիրավոր է ունեցել Ուկրաինան հակահարձակման ընթացքում
Ամռանը սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավոր՝ ռազմի դաշտում նշանակալի հաջողությունների չհասնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միայն հունիսի 4-ից, այսինքն՝ Արևմուտքի կողմից լայնորեն գովազդված և առատաձեռնորեն հովանավորվող ուկրաինական հակահարձակման սկզբից, Կիևը կորցրել է ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավոր»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումում։
Նահավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրել նաև տեխնիկայի հարցում․ ոչնչացվել է մոտ 600 տանկ, ինչպես նաև տարբեր դասերի 1,9 հազար զրահամեքենա։ Շոյգուն ընդգծել է, որ Ուկրաինան չի կարողացել տակտիկապես նշանակալի հաջողությունների հասնել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 7-ին հերթական էսկալացիայից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8 306-ի: Այս մասին հա...
Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել
Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել՝ Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթ ապստամբն...
Մենք պատրաստ ենք դրան ռազմական տեսանկյունից․ ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելը պատրաստ է ընդլայնել հակամարտությունը պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին, բայց երկիրը ոչ մի հե...