Մենք պատրաստ ենք դրան ռազմական տեսանկյունից․ ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելը պատրաստ է ընդլայնել հակամարտությունը պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին, բայց երկիրը ոչ մի հետաքրքրություն չունի նման սցենարի նկատմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք մեր նախաձեռնությամբ ռմբակոծում Լիբանանն ու Սիրիան։ «Հեզբոլլահ»-ը, Սիրիայում շիա խմբավորումները և այլն սկսում են գնդակոծել մեր տարածքը, կարծես ՀԱՄԱՍ-ին օգնելու համար։ Մենք պատրաստ ենք դրան, այսինքն՝ մենք պատրաստ ենք ռազմական տեսանկյունից, բայց մենք ոչ մի հետաքրքրություն չունենք այդ հակամարտությունն ընդլայնելու հարցում»,- ասել է դեսպանը Ռոսիա 24 հեռուստաալիքի եթերում։
Իսրայելի դեսպանը հավելել է, որ միակ նման հետաքրքրություն ունեցողն Իրանն է, որն այս բոլոր խմբավորումները ֆինանսավորում, վերապատրաստում և զինում է: Ընդ որում, դեսպանի խոսքով, Իսրայելը ոչ մի հետաքրքրություն չունի ոչ Լիբանանի, ոչ Սիրիայի տարածքի նկատմամբ:
Ռուսաստանում Իսրայելի դեսպանը հայտնել Է նաև ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցությունների բացակայության մասին։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ուղիղ բանակցություններ չկան։ Եվ չի կարող լինել, քանի որ մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն առանց ինչ-որ պայմանների։ Մենք, ցավոք, տեղեկություն չունենք, թե ինչ է կատարվում նրանց հետ։ Մենք նույնիսկ չգիտենք, թե նրանցից ով է ողջ»,- նշել է Ալեքսանդր Բեն Ցվին եթերում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
Որ բանակն է աշխարհում ամենաուժեղը․ հարցում
ԱՄՆ-ի US News & World Report ամսագրի վարկանշային աղյուսակում՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել ամենաուժեղ զինված ուժեր...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 7-ին հերթական էսկալացիայից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8 306-ի: Այս մասին հա...
Շոյգուն ասել է՝ քանի զոհ և վիրավոր է ունեցել Ուկրաինան հակահարձակման ընթացքում
Ամռանը սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավ...