Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել
Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել՝ Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթ ապստամբների հետ բախումներից հետո, որոնք նույնպես փորձել են հրթիռ արձակել Թագավորության վրա Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ 4 սաուդցի զինվոր է զոհվել Եմենի հետ սահմանին գտնվող Ջազան Լեռնային նահանգում հուսիների հետ մարտում: Այն բանից հետո, երբ Սաուդյան բանակն իր տարածքի վրա խոցել Է Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը, Թագավորության զինված ուժերի բոլոր տեսակներում ակտիվացվել են պատրաստվածության բարձր վիճակի հետ կապված արձանագրությունները:
Սա սաուդցի զինվորականների մահվան հետ կապված առաջին միջադեպն է 2022 թվականի ապրիլից ի վեր, երբ երկրի իշխանությունները ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքեցին հուսիների հետ: Ավելի վաղ Եմենի հուսիների ղեկավար Աբդել-Մալեք Ալ-Հուսին հայտարարել էր, որ խմբավորումը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակում կիրականացնի այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
Որ բանակն է աշխարհում ամենաուժեղը․ հարցում
ԱՄՆ-ի US News & World Report ամսագրի վարկանշային աղյուսակում՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել ամենաուժեղ զինված ուժեր...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 7-ին հերթական էսկալացիայից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8 306-ի: Այս մասին հա...
Շոյգուն ասել է՝ քանի զոհ և վիրավոր է ունեցել Ուկրաինան հակահարձակման ընթացքում
Ամռանը սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավ...