Փաշինյանը՝ հայ–թուրքական սահմանի բացման մասին
Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույս ունի։ ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ` անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին, նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն։ Դա վերաբերում է հետևյալին` Հայաստան–Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողներին»,– ասել է նա։
Փաշինյանը շեշտել է` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։
Նմանատիպ հոդվածներ
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...