ՀՀ ՆԳՆ–ն կթարմացնի ճանապարհային տեսախցիկներն ու արագաչափերը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը կզբաղվի արագաչափ տեսախցիկների ցանցի թարմացմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ։
ՆԳՆ նախարարի խոսքով՝ տեսալուսանկարահանող համակարգի հարցը վերջերս քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
«Մոտ ժամանակներս աշխատանքները կսկսենք։ Վստահեցնում եմ ձեզ, որ կունենանք բավականին ժամանակակից համակարգ։ Դա կհանգեցնի ՃՏՊ–ների զգալի նվազման։ Այսօրվա արագաչափերը 2013 թվականին էին տեղադրվել, և դրանց մաշվածությունը վերին աստիճանի է հասել, ծրագրային ապահովումները շատ դժվար են իրականացվում։ 2024 թվականից մենք նախատեսում ենք դրանով ինտենսիվ աշխատանքներ կատարել»,– նշեց Ղազարյանը։
Նախարարը շեշտեց` միջազգային փորձին ծանոթանալու համար գերատեսչության մասնագետները գործուղվել են մի շարք զարգացած երկրներ` Սինգապուր, Կորեա և Ղազախստան։
Նմանատիպ հոդվածներ
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Կգործի ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր բանաձև․ նախարարը մանրամասնել է
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Այդ մասին ԱԺ-ում ասաց նախարար Նա...