ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և ԿԽՄԿ-ն կորցրել են կապը Գազայում գտնվող իրենց բոլոր աշխատակիցների հետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կազմակերպությունն ամբողջությամբ կորցրել է կապը իր անձնակազմի, բժշկական հաստատությունների և Գազայում մարդասիրական առաքելություններ կատարող իր գործընկերների հետ։

«Մենք կորցրել ենք կապը Գազայում գտնվող մեր անձնակազմի հետ, բուժհաստատությունների, բուժաշխատողների հետ», - ասել է նա իր սոցիալական ցանցում:
 

ԱՀԿ-ից բացի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է կապի կորստի մասին:
 

«Մենք խորապես մտահոգված ենք Գազայում տիրող իրավիճակով, մենք կորցրել ենք կապը տեղում գտնվող մեր որոշ պաղեստինցի գործընկերների հետ», - ասվում է կազմակերպությունը սոցիալական ցանցերում:
 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը նույնպես X սոցիալական ցանցում ասել է, որ իր կազմակերպությունը չի կարող կապ հաստատել Գազայի գործընկերների հետ:
 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաղեստինյան մասնաճյուղը նույնպես կորցրել է կապը Գազայի հատվածում գտնվող բոլոր ներկայացուցիչների, գործընկերների հետ։


ԿԽՄԿ-ի պաղեստինյան ստորաբաժանումը նաև հայտնել է, որ «Իսրայելի իշխանությունները դադարեցրել են ֆիքսված, բջջային և ինտերնետ կապը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել հիմնական ծառայությունների, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության ծառայության վրա»:

 

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածում դադարել են աշխատել կապի եւ ինտերնետի ծառայությունները։
 

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև պատանդներ են վերցրել։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, ավելի քան 5 հազարը վիրավորվել է։