«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից». Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այն լիակատար աջակցությունը, որը Վաշինգտոնը ցուցաբերում է Իսրայելին, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրումը կհանգեցնի Գազայի հատվածի բնակչության ոչնչացման, և արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբ...
«Շուրջ 5000 ամերիկացի զինծառայող մասնակցել է Իսրայելի ցամաքային գործողությանը». Իրանական գործակալություն
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը պնդում է, որ հոկտեմբերի 27-ին, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ցամաքայի...