Ինչը թույլ չի տալիս ՀԱՄԱՍ-ին ազատել պատանդներին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ և արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը:
«Ընթանում են ինտենսիվ ռմբակոծություններ և զանգվածային սպանություններ, կան ավերածություններ։ Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքներին, ինչպես նաև տեղաշարժը (պատանդների)։ Պարզապես անհնար է, մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի փրկությունը»,- բացատրել է նա։
Քաղբյուրոյի անդամի խոսքով՝ իսրայելական հարվածներն արդեն հանգեցրել են ավելի քան յոթ հազար մարդու մահվան, այդ թվում՝ երեք հազար երեխաների, ինչպես նաև 250 հազար միավոր բնակարանի ոչնչացման:
Ինչպես նշել Է Աբու Մուրզուկը՝ էսկալացիայի առաջին իսկ օրվանից շարժումը խոսում էր քաղաքացիական անձանցից որևէ մեկին պահելու ցանկության մասին, սակայն ՀԱՄԱՍ-ին անհրաժեշտ են համապատասխան պայմաններ նրանց ազատ արձակման և անվտանգ վերադարձի համար: Միևնույն ժամանակ, Իսրայելը, նրա խոսքով, հրաժարվել է պատասխանել այդ մարդասիրական կոչին և շարունակել է ռմբակոծությունները մինչ այն պահը, երբ պատանդներից մոտ 50-ը սպանվեցին:
Ավելի վաղ «Ալ Քասսամ» բրիգադի պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտարարել էր, որ, շարժման գնահատականներով, մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
Ռազմական փորձագետներն ասում են՝ ով կհաղթի ռուս-ուկրաինական պատերազմում
Ռազմական փորձագետների համար ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարող հաղթել մարտի դաշտում, միայն արևմտյան քաղաքական գործիչները չ...
ՀԱՄԱՍ-ն օգնություն է խնդրում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի շարունակումն...
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին հայտնել է հրադադարի պայմանները
Իսրայելն առաջարկել է հրադադար՝ բոլոր պատանդներին ազատելու և Գազայի հատվածից զոհված իսրայելցիների մարմինները հանձնելու դի...