Հայտնի է անցած 31 տարիներին Ադրբեջանի պատճառով անհետ կորած հայերի թիվը․ ArmeniaToday
1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ: Այս մասին ArmeniaToday-ին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից։
Ըստ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ Արցախյան առաջին պատերազմի (1992–1994 թթ.) ընթացքում անհետ կորածների թիվը 777 է։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հայտնում են, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 195 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացի և 175 զինծառայող։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման հետևանքով երկու զինվոր է անհետ կորել Հայաստանում։
Կոմիտեի տվյալներով՝ Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով այսօրվա դրությամբ անհետ է 12 քաղաքացու և 30 զինծառայողի գտնվելու վայրը։ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել Գորիսի,Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը Արցախի շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: Հարձակման հետևանքով Արցախցի բռնի տեղահանվել է 100 632 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...