«13-ամյա Մկոյի մարմնի մեջ 200 բեկոր է մնացել, 16-ամյա եղբայրը սպանվել է․ նրանք ահաբեկիչ չեն»․ Սնելն՝ Ադրբեջանին
Լրագրող Լինդսի Սնելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանական հանրույթի այն պնդումներին, թե Ադրբեջանը հարձակվել է միայն «ահաբեկչների» վրա։
Նա հրապարակել է 13-ամյա տղայի լուսանկարը՝ կից գրելով. «Անցած ամիս Մարտակերտի վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով 13-ամյա Մկոյի մարմնի մեջ 200 բեկոր է մնացել և կոլոստոմիկ պարկ։ Նա ահաբեկիչ չէ։ Նրա 16-ամյա եղբայրը, ով նույնպես ահաբեկիչ չէ, սպանվել է»։
Ավելի վաղ լրագրողը կրկին անդրադարձել էր այս ընտանիքին՝ գրելով․«Գոհար Գրիգորյանը պարագաներ էր հավաքում ապաստարան գնալու համար, երբ Ադրբեջանը գնդակոծեց Մարտակերտի նրա տունը։ Ինչպես նա, այնպես էլ իր 13-ամյա որդին ծանր վիրավորվել են, իսկ 16-ամյա որդուն սպանել են։ Ադրբեջանը որևէ հետևանք չի կրել Լեռնային Ղարաբաղում իր սանձազերծած սարսափների համար»:
[f7ef809ae8e4fe61e2094e20037d4000.jpg]
[dc576f1bcae84a9835f26e3a0b2defe4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Հերացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...