ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՑԱԽԱԼ-ը հայտնել է՝ քանի հարված է հասցրել Գազայում և հրապարակել կադրեր
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 250 օբյեկտների, այդ թվում՝ հրթիռային կայանքների և օպերատիվ հրամանատարական կենտրոնների ուղղությամբ: Հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անցած օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 ահաբեկչական օբյեկտների ուղղությամբ, ներառյալ ահաբեկիչների ենթակառուցվածքները, օպերատիվ հրամանատարության կենտրոնները, թունելների հանքերը եւ հրթիռային կայանքները»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
ՑԱԽԱԼ-ը ցույց է տվել նաև ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ վերջին օրվա հարվածների կադրերը։