ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել մահացած պատանդների աճյուններ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի զինվորականներին են հանձնվել ևս երկու մահացած պատանդների աճյուններ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հայտարարության համաձայն՝ դատաբժշկական փորձագետները շուտով Իսրայելում կանցկացնեն նույնականացման ընթացակարգ։
Հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցներն ազատ արձակեցին 20 ողջ մնացած իսրայելցի պատանդներին ու հանձնեցին չորս մահացած գերիների աճյունները։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին էր հանձնել ևս մի քանի մահացած իսրայելցիների աճյունները։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան առաջին անգամ մարտական նավ է վաճառել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրներին
Թուրքիան առաջին անգամ մարտական նավ է վաճառել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրներին:Նավը Ռումինիայի ռազմածովային ուժերի հրամանատարությա...
Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատերազմը չսրվի. Բայդեն
ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի Մերձավոր Արևելքում հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին Սպիտակ տանը լ...
Ստոլտենբերգն` Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան դաշինքին չի խնդրել իր զորքերը երկիր ուղարկել։ Նրա խ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Արցախի ՊԲ–ն հայտնել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մա...