Մասկը գործարկել է Grokipedia-ն՝ որպես Wikipedia-ի այլընտրանք

Իլոն Մասկի արհեստական բանականության ընկերությունը՝ xAI-ը, ներկայացրել է Grokipedia-ի վաղ տարբերակը, որը ներկայացվում է` որպես ԱԲ-ով ստեղծված հանրագիտարան՝ Wikipedia-ի հետ մրցելու նպատակով։


Մասկը վաղուց քննադատում է Wikipedia-ն՝ «խմբագրական կողմնակալության» համար:


Նա  ավելի վաղ Grokipedia-ն նկարագրել էր` որպես ավելի «ճշմարիտ և անկախ այլընտրանք»։


Grokipedia-ի աշխատանքն առնվազն մեկ հիմնական առումով տարբերվում է Wikipedia-ի աշխատանքից՝ այստեղ հստակ հեղինակներ չկան։ Եթե Wikipedia-ի հոդվածները գրվում և խմբագրվում են կամավորների կողմից, հաճախ անանուն, ապա Grokipedia-ն նշում է, որ իր հոդվածները փաստերի ստուգում են անցել Grok-ի՝ Մասկի xAI արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտի կողմից։ Grokipedia-ի այցելուները չեն կարող ուղղակիորեն խմբագրել հոդվածները, սակայն կարող են խմբագրման առաջարկներ ուղարկել ։

Պատահարներ