Քաղաքականություն

Մոսկվայի դատարանը երկարաձգել է Ամիրխանյանի կալանքը

Vika B. 1 րոպե 338 դիտում
Մոսկվայի դատարանը երկարաձգել է Ամիրխանյանի կալանքը

Մոսկվայի Տվերյան դատարանը մեկ ամսով երկարաձգել է ուկրաինացի գործարար Արայիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանն օժանդակելու մեջ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


«Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և մեկ ամսով երկարաձգել մեղադրյալ Ամիրխանյանի խափանման միջոց կալանքը», - հայտնել է դատարանը:


Հիշեցնենք` Ուկրաինայի անվտանգության ծառայություն նախկին պատգամավորի մասին տեղեկություններ փոխանցելու գործի շրջանակներում Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Կիվայի սպանությանն օժանդակելու և զենքի ապօրինի շրջանառության համար:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250