ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Մոսկվայում է
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ պատվիրակությունը գլխավորում է շարժման քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից մինչ օրս զոհերի թիվը գերազանցել է 7,000-ը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ն անակնկալ հարձակում է գործել Իսրայելի տարածքի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: Իսրայելի իշխանությունները պատասխանել են՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին և սկսել են Գազայի հատվածի լայնածավալ գնդակոծությունը։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1,4 հազար զոհի մասին։ Առաջիկայում իսրայելցի զինվորականները մտադիր են անցնել ռազմական գործողությունների նոր փուլ՝ լայնամասշտաբ ցամաքային գործողություն սկսելով Գազայի հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել. կան տուժածներ
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է վեց վիրավորի մասին։ Եգիպտական Al Qaher...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7,3 հազարը, վիրավորվել է գրեթե 19 հազար մարդ։...
Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Իրանը մոտ օրերս լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտ...