Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7,3 հազարը, վիրավորվել է գրեթե 19 հազար մարդ։
«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 7326-ի, այդ թվում՝ 3038 երեխա, 1726 կին և 414 տարեց, ևս 18967 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասվածէ Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել. կան տուժածներ
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է վեց վիրավորի մասին։ Եգիպտական Al Qaher...
Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Իրանը մոտ օրերս լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտ...
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Մոսկվայում է
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ պատվիրակությունը գլխավո...