Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 7,000-ը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վիրավորների թիվը հասել է 18 հազարի, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Զոհվածների թվում է 2,913 երեխա և 1,709 կին», - մանրամասնել է գերատեսչությունը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ն անակնկալ հարձակում է գործել Իսրայելի տարածքի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: Իսրայելի իշխանությունները պատասխանել են՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին և սկսել են Գազայի հատվածի լայնածավալ գնդակոծությունը։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1,4 հազար զոհի մասին։ Առաջիկայում իսրայելցի զինվորականները մտադիր են անցնել ռազմական գործողությունների նոր փուլ՝ լայնամասշտաբ ցամաքային գործողություն սկսելով Գազայի հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել. կան տուժածներ
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է վեց վիրավորի մասին։ Եգիպտական Al Qaher...
Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Իրանը մոտ օրերս լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտ...
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Մոսկվայում է
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ պատվիրակությունը գլխավո...