ՀՀ-ում 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետները կկարողանան օգտվել օդանավակայանի VIP սրահից
Հայաստանում 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետները կկարողանան օգտվել հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ էր 24–ը, իսկ ձեռնպահ` 6–ը։
Նշենք, որ մինչ այս հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից կարող էին օգտվել միայն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախկին նախագահները, ինչպես նաև նրանց բոլորի ընտանիքի անդամները։
Այսպիսով, օրենքի ընդունման պահից օդանավակայանի հատուկ սրահից կկարողանա օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը։ Այս կարգավորումը վերաբերում է 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի...