Սևծովյան նավատորմը հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 անանձնակազմ մոտորանավերին
Սև ծովի հյուսիսային մասում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի առանց անձնակազմի մոտորանավեր, կրակային հարված է հասցվել հրթիռա-ռումբային համալիրներով: Այս մասին հայտնել են ՌԴ Սևծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնից։
«Հոկտեմբերի 24-ին Սև ծովի հյուսիսային մասում դիտարկման տեխնիկական միջոցներով հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք առանց անձնակազմի մոտորանավեր։ Դրանց հայտնաբերման շրջանում կրակային հարված է հասցվել հակադիվերսիոն հրթիռա-ռումբային համալիրներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Սևաստոպոլի ծովածոցի արտաքին ստուգայցի ժամանակ իրականացվում է հակաականային և հակադիվերսիոն միջոցառումների համալիր:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
Որն է Գազայի հատվածում ցամաքային հարձակման հետաձգման պատճառը
Գազայի հատվածում ցամաքային հարձակումը հետաձգվում է «ռազմավարական նկատառումներով»: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպա...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...