Որն է Գազայի հատվածում ցամաքային հարձակման հետաձգման պատճառը
Գազայի հատվածում ցամաքային հարձակումը հետաձգվում է «ռազմավարական նկատառումներով»: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերցի Հալևին՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ խմբավորումն արդեն «ափսոսում է» Իսրայելի դեմ պատերազմ սկսելու համար։ Այս մասին գրում է Times of Israel.com-ը:
«Իսրայելական բանակը պատրաստ է ցամաքային մանևրի, և մենք քաղաքական վերնախավի հետ որոշում կկայացնենք հաջորդ փուլի ձևի և ժամկետների վերաբերյալ», - ասել է Հալևին:
Նա ընդգծել է, որ կան «մարտավարական և նույնիսկ ռազմավարական նկատառումներ», որոնք հետաձգում են ցամաքային հարձակումը, բայց դրանք թույլ են տալիս Իսրայելին ավելի լավ նախապատրաստվել։
«Մենք յուրաքանչյուր րոպեն օգտագործում ենք ավելի լավ պատրաստվելու համար՝ ահաբեկիչների սպանություն, ենթակառուցվածքների ոչնչացում, հաջորդ փուլի համար ավելի շատ հետախուզական տվյալների հավաքում: Սա մեր պետությունն է, մեր տունը, և մենք այն ամեն կերպ կպաշտպանենք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
Սևծովյան նավատորմը հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 անանձնակազմ մոտորանավերին
Սև ծովի հյուսիսային մասում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի առանց անձնակազմի մոտորանավեր, կրակային հարված...