Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուն` Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում

Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝…

Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ բնակարանում կարող էր պայթել գազի ջրատաքացուցիչը։ Պայթյունից հետո բնակարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում արդեն հրշեջ-փրկարարական ծառայություններն են։ Տեղի բնակիչների խոսքով՝ շտապօգնության մեքենան երկու տուժածի տեղափոխել է կլինիկա, սակայն նրանց վնասվածքների չափը դեռ հայտնի չէ։

 

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից պայթյունի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

 

[c8450c5f0b834f60bce60bfb9d732eee.jpg]

[7594c7bda481ec86fbabab35d65f7769.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250