Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բեզրփաշը։

 

Նա հայտնեց, որ Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։

 

«Այն երկրները, որոնք գտնվում են «Հյուսիս–հարավ» ճանապարհին, շահագրգռված են, որ ոչ միայն ավելի շուտ կյանքի կոչվի այդ ճանապարհը, նաև նպաստի ճանապարհի երկարությամբ գտնվող երկրների միջև համագործակցությունների զարգացմանը։ Պետք է առիթից օգտվել և շուտ քայլեր ձեռնարկել «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ, դրա համար շատ լավ պայմանավորվածություն ձեռք բերվեց` երկու երկրների միջև զրոյացնել ճանապարհավճարները»,–հավելեց Բեզրփաշը։

 

Ըստ նախարարի` սա շատ կարևոր է 2 երկրների տնտեսական գործունեություն ծավալող անձանց և գործարարների համար, քանի որ նրանք կկարողանան ապրանքները միմյանց շուկաներ և երրորդ երկրներ ուղարկել ավելի քիչ ծախսով։