ԵՄ–ն սկսել է իր պատմության մեջ առաջին համատեղ դաշտային զորավարժությունները
Եվրամիությունը սկսել է իր պատմության մեջ առաջին համատեղ դաշտային զորավարժությունները՝ MILEX 23–ը, գրում է RT–ն:
«Դրանք կներառեն նաև դեսանտային վայրէջքների ծովափնյա վարժանքներ»,– ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունների փորձը կարելի է օգտագործել Իսրայելում առկա հակամարտությանը արձագանքելու համար։
Հոկտեմբերի 16-ին մեկնարկել է ԵՄ MILEX 23 զորավարժության երկրորդ փուլը՝ ուղղված ճգնաժամային կառավարմանը։ Զորավարժությունների այս բլոկը կոչվում է Live Exercise (LIVEX) և տեղի է ունենում Իսպանիայի Կադիս նահանգում:
Ինչպես նշել են ԵՄ դիվանագիտական ծառայությունից, զորավարժություններին մասնակցում են 31 զինվորական ստորաբաժանումներ դաշինքի ինը երկրներից։ Մասնավորապես՝ 1800 զինվոր Իսպանիայից, 600-ը՝ Ֆրանսիայից, 200-ը՝ Պորտուգալիայից։
Նշվում է, որ MILEX 23-ի նպատակն է ուժեղացնել ԵՄ ռազմական պատրաստությունը արտաքին հակամարտություններին և ճգնաժամերին արձագանքելու համար: