Նոր մանրամասներ` Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի վերաբերյալ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե իրավիճակը լարվեց, ապա ֆիզիկապես հայ համայնքին տարհանել հնարավոր չի լինի». Չերնամորյան
Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ կուղարկի եւ կտարհանի ծերերին, կանանց եւ երեխաներին...
Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած անձինք 68,000 դրամ աջակցությունը կստանան ևս 5 ամիս
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը...
Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգ...
ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց անկարգությունների կասկածանքով 10 անձ ձերբակալվել է
ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց անկարգությունների ասկածանքով 10 անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական վարույթ: Այս մա...