Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած անձինք 68,000 դրամ աջակցությունը կստանան ևս 5 ամիս
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած անձինք ևս 5 ամիս` 2023 թ. oգոստոսից-դեկտեմբեր, կստանան ՀՀ կառավարության տրամադրած 68 հազար դրամ աջակցությունը։
Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն քաղաքացիները, որոնք դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300,000 դրամ, իսկ 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ՝ ամսական 68,000 դրամ, 2023 թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների ևս կստանան ամսական 68,000 դրամ աջակցություն։
Սյունիքի մարզպետարանից 2023 թ. հուլիսի 26-ի դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվը 38 է:
Նշվում է նաև, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում բնակված անձանց համար։ Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտեմբեր ամիսը։
Նմանատիպ հոդվածներ
Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգ...
Նոր մանրամասներ` Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի վերաբերյալ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումն...
ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց անկարգությունների կասկածանքով 10 անձ ձերբակալվել է
ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց անկարգությունների ասկածանքով 10 անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական վարույթ: Այս մա...
«Եթե իրավիճակը լարվեց, ապա ֆիզիկապես հայ համայնքին տարհանել հնարավոր չի լինի». Չերնամորյան
Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ կուղարկի եւ կտարհանի ծերերին, կանանց եւ երեխաներին...