Իսրայելից ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռը մեկնել է «Զվարթնոցից»
Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով` 9։36 ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,– ասել են ՔԱԿ–ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելում ՀՀ դեսպանությունը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Իսրայելից Հայաստան հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանեց Երևան
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստան տեղափոխող հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։...
Վագիֆ Խաչատրյանը դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին
Շուրջ երեք ամիս Բաքվի բանտում պահվող արցախցի Վագիֆ Խաչատրյանը իր դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին։ Այս...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...