Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանամերձ համայնքների բնակիչների տարհանում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախատեսում է տարհանել Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին գտնվող համայնքների բնակիչներին։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Սահմանից 2 կմ շառավղի մեջ գտնվող 28 համայնքների բնակիչներին կտեղափոխեն «պետության կողմից ֆինանսավորվող հյուրատներ»։
BBC-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության կողմից սահմանամերձ գյուղերից մեկի հրթիռակոծության հետևանքով 1 իսրայելցի է զոհվել։
Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Լիբանանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական ենթակառուցվածքները։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է...