«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և ստիպված կլինի միջամտել Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու դեպքում, հայտնում է Axios պորտալը` հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տվյալներով` Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութում հանդիպել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան խաղաղության գործընթացի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի հետ: Կայքի աղբյուրը հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը Իրանի արտգործնախարարին կոչ է արել օգնել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը կանխելու հարցում:
«Իրանի արտգործնախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի, ուզում է փորձել օգնել խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, որոնց ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում Գազայում: Սակայն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանն իր կարմիր գծերն ունի: Նա ասել է, որ եթե իսրայելական ռազմական գործողությունը շարունակվի, հատկապես, եթե Իսրայելը կատարի Գազայում ցամաքային հարձակման մասին իր խոստումը, Իրանը ստիպված կլինի պատասխանել»,-ասված է կայքի հաղորդագրության մեջ:
Պորտալի աղբյուրները հայտնել են, որ Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբիին և այլ բարձրաստիճան անձանց և փոխանցել է Իրանի ուղերձը:
Tasnim գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ երեկոյան Կատարում հանդիպում և բանակցություններ է անցկացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիայի հետ, կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և ռազմական իրադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է...
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը հետաձգվել է. հայտնի է պատճառը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եղանակի պատճառով հետաձգվել է մի քանի օրով: Այս մասին գրում է The New York Time...